Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում վարակվածների թիվը մեծանում է
Իրավունք
12:39 11/06/2020
Հայաստան

Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում վարակվածների թիվը մեծանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում կան կորոնավիրուսով վարակվածներ։

Նա գրել է.

«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:

Հիշում եք չէ՞՝ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում:

Երևան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով:

Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ...»։

Placeholder
Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում վարակվածների թիվը մեծանում է