Դալայ-լաման թողարկել է առաջին ալբոմի սինգլը
Մշակույթ
14:25 11/06/2020
Աշխարհ

Դալայ-լաման թողարկել է առաջին ալբոմի սինգլը

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամա 14-րդը թողարկել է իր առաջին՝ Inner World՝ Ներաշխարհ ալբոմի սինգլը:

news.ru  կայքը գրում է, որ ալբոմը կթողարկվի հուլիսի 6-ին, հոգևոր առաջնորդի 85-ամյակի օրը: Երգը ստացել է Compassion՝ «Ապրումակցում» անունը: Դրանում Դալայ-լաման երաժշտության ներքո բուդդայական մանտրաներ է կարդում, երաժշտությունը նյու-էյջի և ջազի խառնուրդ է:

Ալբոմում ներառվելու է 11 ստեղծագործություն, գործիքավորմամբ զբաղվել են երաժիշտներ Ջունելը և Աբրահամ Կունին Նոր Զելանդիայից:

Placeholder
Դալայ-լաման թողարկել է առաջին ալբոմի սինգլը