Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։ ԲՈԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանն ամուսիններ են։
Սևան Դավթյանը ծնվել է 1942 թվականի հունիսի 22 - ին Ախալքալաքում։ 1961թ., ավարտելով Թբիլիսիի 93-րդ միջնակարգ դպրոցը, նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, այնուհետև՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտ:
Ս. Դավթյանի արդյունավետ աշխատանքի արդյունք է նաև նրա հեղինակությամբ 360 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկի և 19 արտոնագրերի առկայությունը: Նրա
խորհրդատվությամբ և ղեկավարությամբ պաշտպանվել են 5 դոկտորական և 26 թեկնածուական թեզեր (http://chemistry.asj-oa.am/2894/1/401.pdf):
2008 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2016 թվականին Անահիտ Տոնոյանի հետ միասին արժանացել է ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար: