Իրանը Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի «սև արկղերը» կփոխանցի Ֆրանսիային
Քաղաքական
14:18 11/06/2020
Տարածաշրջան

Իրանը Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի «սև արկղերը» կփոխանցի Ֆրանսիային

Իրանը պլանավորում է խոցված Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի սև արկղերը տեղափոխել Ֆրանսիա:

Դա արվելու է այն բանից հետո, երբ հետաքննության մեջ ներգրավված երկրները համաձայնեն: Այս մասին հայտնում է MigNews-ը:

Տեսակոնֆերանսի ընթացքում Իրանի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Թեհրանը մտադիր է սև արկղերը տեղափոխել Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծության բյուրո (BEA):

Կանադայի տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Մարկ Գառնոն չի մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն շեշտել է, որ Իրանը պետք է կատարի մարտին ստանձնած բոլոր պարտավորությունները:

Placeholder
Իրանը Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի «սև արկղերը» կփոխանցի Ֆրանսիային