Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը
Մշակույթ
09:29 12/06/2020
Աշխարհ

Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը

Էրմիտաժի  տնօրեն և ՌԴ թանգարանների միության նախագահ Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ իր ղեկավարած թանգարանը կարող է դռները բացել այցելուների համար հուլիսի կեսերին։ Նա ընդգծել է, որ թանգարանային նորմալ աշխատանքի վերադառնալու հարցում չարժե շտապել։

«Մենք ֆիզիկապես չենք կարող ուղղակի վերցնել ու բացել դռները, դա չպետք է այդպես լինի։ Ամեն ինչ պետք է արվի աստիճանաբար», - kulturomania.ru-ի հաղորդմամբ՝  ասել է  Պիոտրովսկին:

Նրա խոսքով, թանգարանում հետևելու են անվտանգության համար բոլոր սանիտարական պահանջները. այցելուներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով, որոնք կարելի է ձեռք բերել հատուկ տեղադրված սարքերից։
 

Placeholder
Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը