Իսպանաբնակ 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն առցանց մրցույթում  անցել է երկրորդ փուլ
Մշակույթ
14:10 12/06/2020
Հայաստան

Իսպանաբնակ 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն առցանց մրցույթում անցել է երկրորդ փուլ

Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող 12-ամյա սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանը, Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլը, այժմ մասնակցում է երկրորդ փուլին, որի քվեարկությունը դեռևս ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ 

Առաջին փուլին մասնակցել է 632 երաժիշտ, անցել է ընդամենը 27-ը, այդ թվում Ալիսիան։ 

Ալիսիա Սարգսյանն ասել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հայտնվի եզրափակչում։ 

Placeholder