Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
17:26 12/06/2020
Հայաստան
ԱԱԾ. Սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ադրբեջանցի է բերման ենթարկվել
Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
Placeholder