UWW-ն հավանաբար կհրաժարվի 2020թ աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարից
Աշխարհում
16:38 12/06/2020
Աշխարհ

UWW-ն հավանաբար կհրաժարվի 2020թ աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարից

Ըմբշամարտի միացյալ աշխարհը /UWW/  կայուն և արդյունավետ մրցումային օրացույց կազմելու համար  առցանց խորհրդաժողով է անցկացրել։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Կազմակերպությունը պատրաստվում է մեկնարկներին: Քննարկվել է աշխարհի առաջնությունը մինչև տարեվերջ անցկացնելու հնարավորության հարցը։ Սակայն ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի առաջարկած այդ գաղափարը հավանության չի արժանացել։

Որոշումը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր երկրները հավասար հնարավորություն ունեն նախապատրաստվելու առաջնությանը։ Ավելին, կառաջանան ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև կազմակերպական հարցերի  լուծման արագացված ռեժիմ:

Ուստի  միջազգային ֆեդերացիան հավանաբար հրաժարվի 2020թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու  գաղափարից։

Placeholder