Աշխարհում կանխատեսվում է մանկական աշխատանքի կտրուկ աճ
Աշխարհում
10:57 12/06/2020
Աշխարհ

Աշխարհում կանխատեսվում է մանկական աշխատանքի կտրուկ աճ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաները ստիպված սկսելու են աշխատել։ Միևնույն ժամանակ այն երեխաները, որոնք արդեն աշխատում էին, կարող է հայտնվեն ավելի  խիստ պայմաններում։ Նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

«Քանի որ համավարակը վնաս է հասցնում ընտանեկան եկամուտներին, իսկ աջակցություն չեն ստանում, շատերը կարող են երեխաներին աշխատանքի ուղարկել»,-Լենտա.ռու-ի հաղորդմամբ,  զգուշացրել է ԱՄԿ գլխավոր տնօրենը։

Բացի այդ, համավարակի պատճառով շատ դպրոցներ փակ են։ Աշակերտները, որոնք ստիպված են ընդհատել իրենց կրթությունը, դառնում են աշխատուժ: Անգամ ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսումից հետո, ըստ ԱՄԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ոչ բոլոր ծնողները գումար կունենան իրենց երեխաների կրթության համար։ Դպրոցների փակումն արդեն ազդել է 130 երկրների միլիարդ աշակերտի վրա:

«Գենդերային անհավասարությունը կարող է վատթարանալ, քանի որ աղջիկները հատկապես խոցելի են գյուղատնտեսության և տնային տնտեսությունների շահագործման համար», - ավելացրել են կազմակերպությունից։

ԱՄԿ հաշվարկներով, աշխարհում 5-17 տարեկան 152 միլիոն երեխա ստիպված է աշխատել կամ ստրկության մեջ է: Նրանցից 73 միլիոնը զբաղվում է վտանգավոր աշխատանքներով: Երեխաների աշխատանքի հետ կապված ամենալուրջ իրավիճակը Աֆրիկայում է: Այնտեղ ապրող բոլոր երեխաների հինգերորդ մասը աշխատում է:

Placeholder
Աշխարհում կանխատեսվում է մանկական աշխատանքի կտրուկ աճ