Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ օրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, 1800-ը հիվանդանոցային հսկողության տակ է։ Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ 1800 պացիենտից 425-ի վիճակը ծանր է, 100-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, 23 հոգու արհեստական շնչառական ապարատ է միացված։
Փոխնախարարն ասաց, որ իրականացվել է 2297 հետազոտություն, արդյունքում 628 նոր դեպք է հաստատվել, 179 պացիենտ առողաջացել է, գրանցել է 13 մահ։