Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Իրավունք
17:35 13/06/2020
Աշխարհ

Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հարցաքննվել է դատախազների կողմից, ենթադրաբար, կորոնավիրուսից ամենաշատը տուժած շրջաններից մեկում սահմանափակումներ կիրառելու հարցում պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սա մաս է կազմում այն քննության, որ հետևել է տասնյակ բողոքներին, որ հյուսիսային Լոմբարդիայի շրջանի երկու քաղաքները պետք է հայտարարվեին «կարմիր գոտիներ» ավելի շուտ՝ վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո։

Բժիշկներն ու վիրուսաբանները ասում են, որ Ալզանոյի և Նեմբրոյի կարանտինացման երկշաբաթյա ձգձգումը թույլ է տվել վիրուսին տարածվել Բերգամո նահանգում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացություններն աճել է 571%-ով՝  նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:

Կոնտեի աշխատակազմը հայտնել է, որ Բերգամոյի դատախազները մեկնել են Հռոմ և երեք ժամ հարցաքննել վարչապետին, ինչպես նաև Իտալիայի առողջապահության և ներքին գործերի նախարարներին: Գլխավոր դատախազ Մարիա Քրիստինա Ռոտան շեշտել է, որ պաշտոնյաները հարցաքննվել են որպես վկաներ, այլ ոչ թե կասկածյալներ:

Նշվում է, որ մի խումբ հետաքննություններ են բացվել՝ կորոնավիրուսից մահացած մարդկանց տասնյակ հարազատների խմբի բողոքների հիման վրա: Քննվում է նաև հարցը, թե արդյոք «կարմիր գոտիների» պարտադրումը պետք է կատարվեր ազգային իշխանությունների, թե Լոմբարդիայի մարզային իշխանությունների կողմից:

Հարազատներին կորցրածների ներկայացուցիչներն ասում են, որ իրենց իրավական գործողությունն ուղղված չէ անձանց հետապնդելուն, այլ պարզելուն, թե համակարգը որտեղ է ձախողել։

Այս շաբաթվա սկզբին Ջուզեպպե Կոնտեն ասել էր, որ կներկայացնի բոլոր համապատասխան փաստերը դատախազին, և որ «այս հարցումները ողջունվում են»:
 

Placeholder
Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին