Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
Քաղաքական
19:21 14/06/2020
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր

«Ինչ մեղադրանք էլ առաջադրված լինի, չգիտեմ էլ՝ առաջադրված է, թե ոչ, ինչ «փաստեր» էլ  ի հայտ գան, քաղաքական բնույթ է կրում, որովհետև դա անմիջապես հաջորդել է Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժի կողմից կատարվող քաղաքական հայտարարություններին»,- ԱԱԾ-ի  դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ միայն ժամանակագրական առումով դա կարելի է համարել առերևույթ քաղաքական երևույթ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է ԱԱԾ-ում հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք տեսանք, որ եղավ քաղաքական հայտարարություն։ Զարմանալիորեն նույն օրը 1979 թվականի դատավճիռ հայտնվեց, քրեական գործ չհարուցվեց այդ դատավճռի ի հայտ գալու կապակցությամբ, այնինչ փետրվարի 20-ին «Իմ քայլի» ֆորմալ ղեկավար, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված նմանաբնույթ բան եղավ, քրեական գործ հարուցվեց։

Մեկ էլ չգիտես որտեղից, չգիտես «փաստեր» են ի հայտ գալիս։ Ես այն կարծիքին եմ, որ այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր»,- ասաց Ռ.Մելիքյանը։

 

Placeholder