ԱՄՆ Կինոակադեմիան արմատական փոխում է «Օսկարի» կանոնները
Մշակույթ
09:46 15/06/2020
Աշխարհ

ԱՄՆ Կինոակադեմիան արմատական փոխում է «Օսկարի» կանոնները

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության կանոնադրության մեջ  արմատական փոփոխություններ է կատարում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2022 թվականից «Լավագույն ֆիլմ»  անվանակարգում  գլխավոր մրցանակին կարող են հավակնել 10-ից ոչ ավելի ֆիլմ։

Ավելի վաղ գլխավոր արձանիկի համար հավակնորդների թվի հետ կապված սահմանափակում չկար։

Բացի այդ, կինոակադեմիկոսներն ընդլայնել են Academy Screening Rooм սթրիմ-ծառայության գործառույթները։ Այժմ Ակադեմիայի անդամները կկարողանան դիտել «Օսկար» -ի հավակնող ֆիլմերն  ամբողջ տարի:

Մոտ ժամանակներս գիտնականները կմշակեն մի շարք կանոններ՝ կինոարդյունաբերության աշխատողների շրջանում ներառականության և բազմազանությանն աջակցելու համար:

«Մենք հասկանում ենք, որ պետք է ավելին անել, որպեսզի բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովվեն», - ասվում է կինոակադեմիկոսների  հայտարարության մեջ:

Placeholder
ԱՄՆ Կինոակադեմիան արմատական փոխում է «Օսկարի» կանոնները