Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին
Աշխարհում
14:25 15/06/2020
Աշխարհ

Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին

Իսրայելը բանակցություններ է վարում հայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերության հետ` ձեռք բերելու նրա կորոնավիրուսային պատվաստանյութը, որն անցնում է թեստավորման վերջին փուլը: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական Ynet-ին։

Ynet-ն այս մասին գրել է՝ մեջբերելով Իսրայելի առողջապահության նախարարությունում իր անանուն պաշտոնյաներին, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Նշենք, որ հինգշաբթի Moderna-ն հաստատել է, որ նախատեսվում է հուլիս ամսվա ընթացքում սկսել պատվաստանյութի փորձարկումը` 30,000 կամավորների մասնակցությամբ:

Placeholder
Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին