Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նաիրա Զոհրաբյան. Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր
Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա հիշեցրելօ է՝ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։
!No Pasarán!»։
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ութ ժամ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նրա նկատմամբ հետապնդումները սկսկեցին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում իշխանությանը քննադատող հայտարարություններից հետո։
Երեկ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել էին Ծառուկյանի կուսակիցները, քաղաքացիներ՝ աջակցություն հայտնելով ԲՀԿ առաջնորդին։ Ոստիկանությունը 225 անձի վարչական ձերբակալում է իրականացրել, բռնություն է եղել նաև պատգամավորների նկատմամբ։