Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19- ի 8․246 նոր դեպք
Աշխարհում
12:37 15/06/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19- ի 8․246 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8.246 նոր դեպք, որից 2․832-ը կոնտակտային անձանց շրջանում՝ առանց հիվանդության կլինիկական դրսևորումների: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ  մեկ օրվա ընթացքում նոր վարակից մահացել է 143 մարդ, վերականգնվել է 4․489-ը:

Ռուսաստանում գրանցված COVID-19-ի ընդհանուր թիվը կազմում է 537․210 դեպք, որից 7․091-ը՝ մահացու։ Բուժվել է 284․539-ը մարդ:
 

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19- ի 8․246 նոր դեպք