Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ
Քաղաքական
11:14 15/06/2020
Տարածաշրջան

Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ

Կիրակի օրը Թուրքիայի զինված ուժերը գործարկել են «Արծվի թաթ» գործողությունը Հյուսիսային Իրաքում՝ ընդդեմ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների։ Այս մասին գրում է RBC-ն։

Նշվում է, որ Հյուսիսային Իրաքում կան Քրդստանի աշխատավորական կուսակցության  բազաներ, որոնց դեմ թուրքական ուժերը իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ:

Թուրքիայի պաշտպանության նախարարույթունն ասել է, որ ինքնաթիռները ոչնչացնում են ահաբեկիչներին։ Նշվում է, որ ինքնաթիռները ռմբակոծել են քարանձավային ապաստարանները, որոնցում եղել են քրդական ուժեր:

Ավելի ուշ ռազմական գերատեսչությունը ասել է, որ ռազմական գործողությունը Անկարայի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է:

Ըստ «Անադոլու» գործակալության, ռազմական գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ քրդերը հարձակվել են ոստիկանության բաժանմունքի և Թուրքիայի անվտանգության ուժերի վրա:

Placeholder
Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ