«Հրապարակ». Անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցությունում
Օրվա մամուլ
09:47 16/06/2020
Հայաստան

«Հրապարակ». Անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցությունում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցությունում: Մեզ ասացին, որ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ կողմ չի քվեարկելու նրա՝ պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցին:

Չնայած քվեարկությունը փակ, գաղտնի է, բայց, ըստ տեղեկությունների, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի բոլորը մեկ մարդու նման կողմ քվեարկեն, թեպետ պահանջվում է ԱԺ 3/5-ի քվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցությունում