Ազգային պատկերասրահի տնօրենի մրցույթ կանցկացվի
Մշակույթ
09:27 16/06/2020
Հայաստան

Ազգային պատկերասրահի տնօրենի մրցույթ կանցկացվի

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի  թափուր հաստիքի համար կարգի համաձայն կհայտարարվի մրցույթ։ Panorama.am-ը տեղեկացավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հայտնում են նաև, որ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանի 5 տարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 18-ին, և այդ հիմքով նա ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրել էր այսօրվանից լիազորությունների դադարեցման մասին։
Ա. Ծատուրյանը նույնպես ՀԱՊ տնօրեն էր ընտրվել մրցույթով։

 

Placeholder
Ազգային պատկերասրահի տնօրենի մրցույթ կանցկացվի