Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը
Կրթություն, գիտություն
14:47 16/06/2020
Հայաստան

Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր են ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:

«Այսօրվա իրադարձության լուսանկարների և տեսանյութի բացակայությունը պայմանավորված է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով»,-ասված է ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ։
 

Placeholder