16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:09 16/06/2020
Հայաստան

16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 17489։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 10 հիվանդ, երկուսը, ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդություններից»։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 389 հիվանդ, 96-ը՝ «այլ հիվանդություններից»։

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն, պատկերն այսօր ժամը 11։00-ի դրությամբ այսպիսին է.

«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88  (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է»։

Placeholder
16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել