Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
Քաղաքական
13:31 16/06/2020
Տարածաշրջան

Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է

Ֆրանսիան անընդունելի է համարում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որի շրջանակներում Անկարան միջամտում է լիբիական հակամարտությանը։ Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, ասված է Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ։

«Թուրքիան Լիբիայի տարածքային ջրերում 7 նավ է տեղակայել և խախտում է Լիբիայի վերաբերյալ զենքի էմբարգոն։ Լիբիայում Թուրքիայի միջամտությունն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ։

Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս պայմաններում Թուրքիան շարունակում է աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ից, ինչը Ֆրանսիան չի կարող թույլ տալ։

Հաղորդվում է, որ այս թեմայով Ֆրանսիան բանակցություններ է վարելու դաշինքի անդամ երկրների հետ։

Ավելի վաղ  էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայի թեմայով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

Placeholder
Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է