Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին
Քաղաքական
16:25 16/06/2020
Հայաստան

Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին

Ձայների 87 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դատախազի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն  իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին բոյկոտել քվեարկությունը, քանի որ նրանց խոսքով, գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։

Հիշեցնենք, որ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր խորհրդարանում ունեցած ելույթից անմիջապես հետո գնացել է ԱԱԾ՝ հարցաքննության՝ բաց թողնելով եզրափակիչ ելույթի և պատգամավորներին պատասխանելու իր հնարավորությունը։
 

Placeholder
Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին