Գերմանիան 300 մլն եվրո է հատկացնում COVID-19-ի պատվաստանյութ մշակելու համար
Աշխարհում
09:00 16/06/2020
Աշխարհ

Գերմանիան 300 մլն եվրո է հատկացնում COVID-19-ի պատվաստանյութ մշակելու համար

Գերմանիայի կառավարությունը 300 միլիոն եվրո է տրամադրում գերմանական «CureVac» դեղագործական ընկերությանը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերի հայտարարությունը։ 

Հրապարակման համաձայն, գերմանական «KFW» պետական բանկի միջոցով պետությունը պետք է  ձեռք բերի «CureVac»-ի 23% բաժնետոմս։ Նշվում է, որ նպատակը ընկերության ֆինանսական անվտանգությունն ապահովելն է, պետությունը չի պատրաստվում ազդել «CureVac»-ի բիզնես քաղաքականության վրա:

««Curevac»-ը ոչ միայն նոր պատվաստանյութեր և դեղամիջոցներ զարգացնելու, այլ նաև արտադրանքը սպառողին հասցնելու տեխնոլոգիան մեծ հնարավորություններ ունի», - ասել է Ալթմայերը:

Ավելի վաղ «CureVac»-ը զեկուցել էր կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին դրական արդյունքների մասին։

Նշվում է, որ պատվաստանյութի մշակումը սկսվել է հունվարից  և ամենաուշը հուլիսին ընկերությունը մտադիր է այն փորձարկել 100 մարդու վրա։

Placeholder
Գերմանիան 300 մլն եվրո է հատկացնում COVID-19-ի պատվաստանյութ մշակելու համար