Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.563-ով
Աշխարհում
14:37 16/06/2020
Տարածաշրջան

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.563-ով

Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալներով՝ նախորդ օրվա համեմատությամբ վարակակիրների թիվն ավելացել է 2.563-ով։

Իրանում Հայաստանի դեսպանության ներկայացրած տվյալներով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը 192.439 է։

նախորդ օրվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 115-ով, դառնալով 9.065։

Ծանր վիճակում է գտնվում 2.815 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2.085-ով՝ դառնալով 152.675։

Մինչ այժմ Իրանում թեստավորվել է 1.293.609 անձ։

Placeholder
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.563-ով