ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում   անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան
Քաղաքական
18:15 16/06/2020
Հայաստան

ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան

Համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված, 425  նոր հաստատված  դեպք և 9 մահ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ  վաղվանից ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում   անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, վարորդական իրավունքի կամ ID քարտի մասին է:

«Փողոցում դիմակը կրելու կանոնները  խախտելու համար  վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում  անձը հաստատող փաստաթուղթ պրոցեսի  էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Համաձայն  «Վարչական իրավախախոտումների» մասին օրենդրության անձնագիր չկրելու  և դիմակի կրման խախտումների համար կլինեն առանձին-առանձին տուգանքներ, այսինքն՝ դիմակ չկրելու համար ՝ 10 000 դրամ և անձնագիր չունենալու համար ևս 10 000  դրամ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ էականորեն մեծացնելու են  վարչական վերահսկողությունը  դիմակների կրման վերաբերյալ:  Այս  առումով   ներգրավել են նաև պետական այլ մարմիններին,արդյունքում ՝ կրկնապատկելով   վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը: 

Ինչ վերաբերում է ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանին, ապա վարչապետը հայտնեց,որ  պարետի որոշմամբ ձեռնոցների պարտադիր կրումը  հանվել է :  Փորձը ցույց է տվել, որ ձեռնոցները արագ կուտակում են որոշակի նյութեր և ավելի լավ է կենտրոնանալ  ձեռքերը պարբերաբար ախտահանելու խնդրի վրա»,-ասաց Փաշինյանը:

Placeholder
ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան