ԱՄՆ-ում հիվանդը ստացել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ՝ COVID-19-ի բուժման համար
Աշխարհում
12:28 16/06/2020
Աշխարհ

ԱՄՆ-ում հիվանդը ստացել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ՝ COVID-19-ի բուժման համար

Միացյալ Նահանգների բնակիչ Մայքլ Ֆլորին, որը վարակվել էր կորոնավիրուսով, բուժհաստատությունում ներկայացվել է 1,1 միլիոն դոլար բուժման հաշիվ։ Այս մասին գրում է  հայտնում է The Time-ը:

Նշվում է, որ 70-ամյա հիվանդը 62 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչպես նաև մի քանի շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ: Նրա պալատն օրական արժեցել է 9,700 դոլար:

Այսպիսով, նա պետք է վճարի մոտ 1,1 միլիոն դոլար բուժման համար, միևնույն ժամանակ, հաշիվը կարող է ավելի մեծանալ, քանի որ այն չի ներառում բժիշկների ծառայությունը, դիալիզի և բժշկական ծառայությունների վճարները:

Հաշիվը բաղկացած է 181 էջից: Ըստ Ֆլորի, գումարի մեծ մասը պետք է փակի ապահովագրությունը։

Placeholder
ԱՄՆ-ում հիվանդը ստացել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ՝ COVID-19-ի բուժման համար