Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
Իրավունք
15:30 16/06/2020
Հայաստան

Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի

Այսօր ժամը 13:30-ի դրությամբ 154 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Ոստիկանությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ բոլորը բերման են ենթարկվել Ազգային ժողովի հարակից տարածքներից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։

Placeholder
Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի