Գորիսում հինգամյա երեխան ընկել է երկրորդ հարկից
Իրավունք
17:03 17/06/2020
Հայաստան

Գորիսում հինգամյա երեխան ընկել է երկրորդ հարկից

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։

ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։

Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Placeholder