Այս տարի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
12:26 17/06/2020
Հայաստան

Այս տարի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը. Ժաննա Անդրեասյան

«Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով հանրապետության համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունն էլեկտրոնային հայտագրման միջոցով է իրականացվում:
Տեղեկացնելով, որ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխաների համար՝ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ այս պահին հայտագրվել են մոտավորապես 22150  առաջին դասարանցիներ:

Փոխնախարարը նկատեց, որ նախորդ տարի Երևանում այդ համակարգը փորձարկվել է և հավելց, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է իրականացվել, որով արտոնություն է տրվել երկու խմբի երեխաների՝ այն երեխաներին, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է դպրոցում, և որոնց ծնողներն կամ օրինական ներկայացուցիչները աշխատում են դպրոցում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի, հայտագրման առումով նրանց առաջնահերթություն է տրվել, և նրանք նման հնարավորություն են ունեցել հունիսի 1-10-ը: Այդ խմբերի ավելի քան 9247 երեխա է օգտվել առաջնահերթությունից:

Փոխնախարարը նկատեց, որ այս տարի մայիսից բացել են համակարգը ծնողների համար, որպեսզի վերջիններս կարողանային մուտքագրել  տվյալները, ստուգել և ճշտումներ անել մինչև հայտագրման գործընթացը:  Բանախոսի հավաստիացմամբ, համակարգի խափանման  դեպքեր չի գրանցվել:
«Եղել է նաև միաժամանակյա գրանցման դեպք, երբ նուն միլիվայրկյանին մի քանի ծնողներ միանգամից սեղմել են գրանցման կոճակները»,- հայտնեց ԿԳՄՍ փոխնախարարը և հավելեց, որ նախորդ տարի նման 47 դեպք է եղել և նրանց բոլորին գնացել է նուն «ՊԻՆ» կոդը, որը տեխնիկական հարց է և այն կլուծվի:

Եղել են նաև դեպքեր, երբ ընտանիքն ունեցել է զույգ, նույնիսկ եռյակ երեխա և մի երեխային հասցրել են գրանցել, մյուներին՝ ոչ և ըստ փոխնախարարի, հարցը ֆորմալ բնույթ ունի և կկարգավորվի:
ԿԳՍՄ փոխնախարարը նաև հայտնեց, որ կա նաև դպրոցականների սպեցիֆիկ խումբ՝ ազգային փոքրամասնությունները, որոնց պետք է հնարավորություն տրվի ընդունվել այն դպոցները, որտեղ դասավանդվում են իրենց մայրենի լեզուն, որը նույնպես կլուծվի:

Placeholder