ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն
Առողջություն
13:35 17/06/2020
Հայաստան

ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Panorama.am-ին ասաց, որ այն անհրաժեշտության դեպքում տրվում է միայն վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտներին բժշկի ցուցումով։

Նշենք, որ Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն,  դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է  բրիտանացի գիտնականների արձանագրած արդյունքները։

Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ մահացությունը կրճատվում է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։  Ասվում է, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծանր հիվանդների  մոտ և չի ուսումնասիրվել մեղմ ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:
 

Placeholder
ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն