Միսսուրիում ապամոնտաժվել է Կոլումբուսի հուշարձանը, որը կանգնած էր 140 տարի
Մշակույթ
11:31 17/06/2020
Աշխարհ

Միսսուրիում ապամոնտաժվել է Կոլումբուսի հուշարձանը, որը կանգնած էր 140 տարի

ԱՄՆ Միսսուրի նահանգի  Սենտ-Լուիս քաղաքի Տաուեր-Գրոուվ զբոսայգում ավելի քան 140 տարի առաջ տեղադրված Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը ռասզիմի դեմ  պայքարի և ԱՄՆ-ում հուշարձանների զանգվածային քանդելու ֆոնին ապամոնտաժվել է։ Այս մասին գրում է  Ռիա նովոստին՝ հղում անելով Fox 2-ին։

Այգու ղեկավարությունը Ֆեյսբուքում հաստատել է, որ թույլ է տալիս հուշարձանի ապամոնտաժումը:

«Երբ 140 տարի առաջ Կոլումբոսի հուշարձանը կանգնեցվեց այգում, դա արվեց այն նպատակով, որպեսզի նշվին ներգաղթյալների ներդրումը այս տարածաշրջանում: Բայց այժմ շատերի համար այն բնիկ ժողովուրդների և մշակույթների պատմական անտեսման խորհրդանիշ է, ինչպես նաև նրանց համայնքների ոչնչացմանը: Այգու այցելուների և աշխատակիցների համար անվտանգ, ներառական և հաճելի մթնոլորտ ապահովելու համար,  այգու լիազոր անձանց խորհուրդը թույլատրել է այս շաբաթ Կոլումբուսի հուշարձանի ապամոնտաժումը», - ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Fox 2-ի հաղորդմամբ, քաղաքի բնակիչները կոչ են արել քանդել հուշարձանը վերջին մի քանի տարիներին:

Placeholder
Միսսուրիում ապամոնտաժվել է Կոլումբուսի հուշարձանը, որը կանգնած էր 140 տարի