Մեղրիի մաքսային կետ-բաժինը անցնում է բնականոն աշխատանքի
Իրավունք
15:14 17/06/2020
Հայաստան

Մեղրիի մաքսային կետ-բաժինը անցնում է բնականոն աշխատանքի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում:

Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։

Placeholder
Մեղրիի մաքսային կետ-բաժինը անցնում է բնականոն աշխատանքի