Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլյանում հերոսացած տանկիստ Արտակ Պետրոսյանն այսօր կդառնար 23 տարեկան
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Արտակ Պետրոսյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 23 տարեկան։ Արտակը զոհվել է Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, երբ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել։
Լոռու մարզի Մեծավան համայնքից էր Արտակը։
2016 թ.-ի ապրիլի 4-ին մարտի դաշտում հակառակորդին հետ շպրտելու ընթացքում Արտակի ու երեք ընկերների տանկը խփվել է: Ժամկետային զինծառայող Արտակը հստակ գիտակցելով մահվան վտանգը` իր տանկով առաջ է գնացել` հետևակ զորքին փրկելու: Սակայն խոցվել է նաև իր տանկն, ու Արտակը երկու զինակից ընկերների հետ այրվել է տանկի մեջ: Նրանց մարմինները դուրս են բերվել Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ (hayrenaser.org):
Արտակ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
