Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։ Նա լրագրողներին ասաց, որ միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել։
«Շինծու գործ է։ Ամսի 5-ի իմ ելույթը կա, որպես սրտացավ մարդ ներկայացրել եմ մեր երկրի վիճակը։ Ձեռքս պուլսի վրա է։ Երկիրն այսօր պահվում է ֆեյքերով»,- ասաց Գ. Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամաբ հետապնդումները սկսեցին ԲՀԿ կուսակցության քաղխորհրդի նիստում Ծառուկյանի հնչեցրած հայտարարություններից հետո։ Կիրակի խուզարկություններ իրականացվեցին ԲՀԿ առաջնորդի ու նրա կուսակիցների տանը։ Ծառուկյանը իր նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է սարքած՝ քաղաքական նպատակներով։Երեկ Հայաստանի իշխանություններին ԵԺԿ նախագահը կոչ էր արել զերծ մնալ ընդդիմադիների նկատմամբ իրականացվող ճնշումներից։