Մտավոր սեփականությունը այսուհետ ոչ թե կպաշտպանվի, այլ՝ կպահպանվի
Կրթություն, գիտություն
14:54 18/06/2020
Հայաստան

Մտավոր սեփականությունը այսուհետ ոչ թե կպաշտպանվի, այլ՝ կպահպանվի

«Առաջարկում ենք մտավոր սեփականության «պատշպանություն» բառը փոխարինել «պահպանություն» բառով»,- խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելու «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Նրա խոսքով, մտավոր սեփականության գործակալությունը իրականացնում է մտավոր սեփականության իրավունքի գրանցում և պահպանում, ուստի անհրաժեշտություն է առաջացել պաշտպանություն բառը փոխելու։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ շատ կարևոր նախագիծ է քննարկվում, քանի որ օրենքի նմանատիպ կարգավորում չունենալու պատճառով Հայաստանը շատ ծրագրերից դուրս է մնում։

Placeholder