6000 դիմակ վիրահայերից` շուտով Հայաստանում
Տարածաշրջան
15:29 18/06/2020
Հայաստան

6000 դիմակ վիրահայերից` շուտով Հայաստանում

Վրաստանում բանկվող հասարակական-քաղաքական գործիչ Արսեն խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

««Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում հավաքված գումարով այսօր 6000 դիմակ է գնվել Թբիլիսիում մեր գործընկերների կողմից, որոնք վաղը` հունիսի 18-ին Երեւանում կլինեն եւ կտրամադրվեն առավել կարիքավոր խմբերին:

Խորին շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին եւ դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուրին: Անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը անկախ դրամի չափից (1-ից մինչեւ 500 լարի):

Վստահ եղեք, ձեր ուղարկած դիմակները ծառայելու են ըստ նպատակի»։
 

Placeholder
6000 դիմակ վիրահայերից` շուտով Հայաստանում