Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Ռուբեն Պապոյանն այսօր քննելու է ԱԱԾ միջնորդոթյունը Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամաբ հետապնդումները սկսեցին ԲՀԿ կուսակցության քաղխորհրդի նիստում Ծառուկյանի հնչեցրած հայտարարություններից հետո։ Կիրակի խուզարկություններ իրականացվեցին ԲՀԿ առաջնորդի ու նրա կուսակիցների տանը։ Ծառուկյանը իր նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է սարքած՝ քաղաքական նպատակներով։
Երեկ Հայաստանի իշխանություններին ԵԺԿ նախագահը կոչ էր արել զերծ մնալ ընդդիմադիների նկատմամբ իրականացվող ճնշումներից։