Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում
Մշակույթ
09:06 19/06/2020
Աշխարհ

Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է «Քնքշանք»  սերիալի  արտադրությունը, որը հիմնված է նույնանուն կարճամետրաժ ֆիլմի վրա։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինսթագրամում գրել է կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Իսակովան։ Տղամարդու գլխավոր դերակատարը Եվգենի Ցիգանովն է։

Դերասանական կազմին միանալու է  Աննա Միխալկովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Յուլիա Պերեսիլդը, Ռավշանա Կուրկովան  և ուրիշներ։

Դերասանների և նախագծի ռեժիսորի խոսքերով, ֆիլմում բացահայտվելու է գլխավոր հերոսուհու կյանքից մանրամասները՝ միջին տարիքի Ելենա Իվանովայի, որը  հանուն կարիերայի մոռացել է իր անձնական կյանքի մասին։


 

Placeholder
Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում