Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք  Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ
Իրավունք
10:06 19/06/2020
Հայաստան

Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ

Երեկ երեկոյան հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12։00-ին Երևանի Անգլիական այգում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի և Արամ Վարդևանյանի ճեպազրույցը, որի ընթացքում փաստաբանները կպատասխանեն Վերաքննիչ դատարանի որոշմանը և Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին վերաբերող հարցերին»,-նշում են փաստաբանական թիմից։

Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:

Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019-ի մայիսի 20-ին կասեցրել էև Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակել է խորհրդատվական կարծիքը։

Placeholder
Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ