Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային թեթև հոգնածություն է
Աշխարհում
13:44 19/06/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային թեթև հոգնածություն է

Իտալական Ա սերիան վերադառնում է համավարակով պայմանավորված դադարից հետո: vbetnews.com-ի հաղորդմամբ, առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին և 21-ին 25-րդ տուրի 4 խաղով: Դրանից մեկ օր անց կսկսվի 27-րդ տուրը:

«Ռոմայի» հանդիպումը հունիսի 24-ին է: Թիմի ֆուտբոլիստներն արդեն մարզում են անցկացրել ակումբի բազայում՝ Տրիգորիայում: Ընդհանուր խումբ է վերադարձել Լորենցո Պելեգրինին, իսկ Հենրիխ Մխիթարյանը մկանային թեթև հոգնածություն ունի:

Թիմը կմարզվի ամեն օր Սամպդորիայի հետ խաղին ընդառաջ:

 

Placeholder