Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են
Առողջություն
11:25 19/06/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:


 

Placeholder
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են