19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
10:56 19/06/2020
Հայաստան

19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 19 հիվանդ։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, նրանցից ինը մահացել են այլ հիվանդություններից։

Ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով 429 հիվանդ, նրանցից 110-ը, ըստ պաշտոնական տեղեկատվության, այլ հիվանդություններից։

Վարակակիրների թիվը ավելացել է 459-ով՝ կազմելով 19157։ Մեկ օրվա ընթացքում կատարվել է 1951 թեստավորում։

ԱՆ հրապարակած տեղեկատվության համաձայն, հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում:

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Placeholder
19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել