Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Իրավունք
17:02 19/06/2020
Հայաստան

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ։ 

«Ինձ համար ամեն ինչ շատ զարմանալի է։ Պատմություն մեջ չկա ընտրակաշառքով մարդ կալանավորել»,- ասաց նա։ 

Գ.Ծառուկյանը  հայտնեց, որ դատարանը իրեն կալանավորելու միջնորդության հետ կապված խորհրդակցական սենյակ է հեռացել, որոշումը կհրապարակի կիրակի օրը։ 

Նա նաև ասաց. «Պատրաստ եմ ինքնակամ գնալ ու պատիժ կրել, եթե այս աղքատության և տնտեսական անկման մեջ մեղավոր եմ, պատճառը ես եմ»։ 

Հիշեցնենք, որ գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ից։ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել են նրան անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։

 

Placeholder
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից