Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր շարունակվելու է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը։ ԲՀԿ-ական պատգամավորների հետ զրուցելուց հետո նա մտավ դատարան։
Հիշեցնենք, որ գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ից։ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել են նրան անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։