Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է
Տարածաշրջան
14:54 20/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է

Վրաստանում մինչ օրս կորոնավիրուսի 895 հաստատված պացիենտ կար, այսօր ավելացել է ևս երեքը և կազմել 898 հաստատված դեպք: 1tv.ge-ի հաղորդմամբ, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից բոլորի աղբյուրը հայտնի է:

«Ապաքինվել է 11 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 752: Այս տվյալները հաշվի առնելով, 132 պացիենտ բուժում է ստանում կովիդ-կենտրոններում: Նոր հաստատված երեք դեպքից մեկը բեռնատարի վարորդ է և համարվում է ներկրված դեպք, երկուսը հաստատված դեպքերի շփման շրջանակից են, մեկը Բոլնիսիից և մյուսը՝ Մառնեուլիից: Երեկ մեկ կլինիկա նոր պացիենտ չի ավելացել: Այս պահի դրությամբ ունենք հաստատված 21 դեպք»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Placeholder
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է