Կորոնավիրուսը նահանջում է. Պուտին
Աշխարհում
15:55 20/06/2020
Աշխարհ

Կորոնավիրուսը նահանջում է. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց խորհրդակցության ժամանակ ասել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակը նահանջում է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Ողջ հասարակության ջանքերի, քաղաքացիների պատասխանատվության և, իհարկե, բժիշկների հերոսական աշխատանքի շնորհիվ, համաճարակն անկում է ապրում», - ասել է նախագահը:

Սակայն Պուտինը նշել է նաև, որ COVID-19-ի դեմ պայքարը դեռ շարունակվում է:

Վերջին տվյալներով, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային  հիվանդության 576, 952 դեպք, վերականգնվել է 334,592 մարդ, մահացությունների թիվը 8,002 է։

Placeholder
Կորոնավիրուսը նահանջում է. Պուտին