«Դե սպասի՛ր» մուլտֆիլմը նորովի է ներկայացվելու
Մշակույթ
16:04 20/06/2020
Աշխարհ

«Դե սպասի՛ր» մուլտֆիլմը նորովի է ներկայացվելու

«Դե սպասի՛ր» մուլտֆիլմի նոր եթերաշրջանն է նկարահանվում, որտեղ գլխավոր հերոսներից Գայլը թողնում է ծխելը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Բորիս Մաշկովցևի խոսքին։

Նրա խոսքով, Գայլը «դադարում» է  ծխել, քանի որ այժմ նրա՝ ծխող կերպարը չի ընկալվի։

«Որպեսզի ժամանակակից հեռուստադիտողին ներկայացվի Գայլի նույն կերպարը, մենք պետք է օգտագործենք միանգամայն այլ խորհրդանիշներ», - նշել է Մաշկովցևը:

Ըստ Մաշկովցևի, մուլտֆիլմում շատ բաներ են փոխվելու, բայց ընդհանուր տրամադրությունը պահպանվելու է։ Նա տեղեկացրել է, որ այժմ ստուդիան որոշում է՝ ովքեր պետք է հերոսների ձայնային կրկնօրինակումն իրականացնեն։

Ըստ աղբյուրի, տարեվերջին արդեն հասանելի կլինեն մուլտֆիլմի նոր սերիաները։
 

Placeholder