Ֆրանսիայում հուլիսի 11-ից կթույլատրվեն մինչև 5000-հոգանոց համերգները
Մշակույթ
19:42 20/06/2020

Ֆրանսիայում հուլիսի 11-ից կթույլատրվեն մինչև 5000-հոգանոց համերգները

Կորոնավիրուսի հետևանքով մարտի կեսերին Ֆրանսիայում փակված մարզադաշտերն ու մրցարշավները կվերաբացվեն հուլիսի 11-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի կառավարության տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ խոշոր միջոցառումների, մարզադաշտերի և համերգասրահների համար մասնակիցների թվի  առավելագույնը 5 հազար սահմանը ուժի մեջ կլինի մինչև սեպտեմբերի 1-ը:

Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել հունիսի 22-ից զանգվածային մարզական միջոցառումներ անցկացնել՝ բացառությամբ մարտարվեստի։

Նախկինում կիրառված սահմանափակումները թեթևացնելու որոշումն ընդունվել է ուրբաթ օրը Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալների համաձայն ՝ Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է մոտ 29,5 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 160 հազար դեպք:
 

Placeholder