Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Օրվա թեմա
15:21 20/06/2020
Հայաստան

Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել

Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի և պրոդյուսեր Կարինե Սիմոնյանի՝ «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային  կարճամետրաժ ֆիլմը Տեխասում կայացած Literally Short Film Festival 2020   փառատոնում «Լավագույն խաղարակային ֆիլմ» անվանակարգում հաղթել է։ Panorama.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Բաղդասարյանն ասաց, որ  ֆիլմն ուղարկել է համապատասխան կայքով, հաղթողներին նույնպես հայտնել են առ-ցանց։

Ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարվա փետրվարին Ֆրանսիայում։ Հայաստանում այն դեռ չի ցուցադրվել։

Ա. Բաղդասարյանի խոսքով,  ֆիլմի  հետ կապված այլ ծրագրեր կային արդեն հաստատված, նաև մասնակցություն այլ փառատոների, սակայն համավարակի պատճառով այդ ամենը չեղարկվել է։

Ռեժիսորի ներկայացմամբ, ֆիլմում գործողություններն ամբողջությամբ պտտվում են գլխավոր հերոսի շուրջ, որը ԴԱՀԿ աշխատող է,  գնում է տարբեր մարդկանց տներ, շփվում է տարբեր մարդկանց հետ։ Սակայն ինչ-որ պահի գիտա-բարոյական ընտրության առաջ է կանգնում, ու հենց այդ մտորումների մասին է ֆիլմը։ Գլխավոր հերոսը նաև պարոդիաներ է անում արդեն ընկերական շրջապատում։

Այժմ Ալեքսանդր Բաղդասարյանը կոնկրետ ֆիմի վրա չի աշխատում, թեև ունի ծրագրեր, բայց  դրանց իրականացման համար դեռ ճանապարհ չի տեսնում։

Placeholder
Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել